Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հրավերով՝ մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում անցկացվող IDEF-2021 միջազգային պաշտպանական ոլորտի միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՊՆ-ին։ Նշվում է, որ Զաքիր Հասանովը ցուցահանդեսին ծանոթանալու է տարբեր ընկերությունների արտադրած զինատեսակներին, տեխնիկային ու ռազմական նշանակության այլ միջոցներին։ Բացի այդ, այցի շրջանակներում Ադրբեջանի …

