Այս պատերազմը ցույց տվեց, որ արտերկրում դիվանագիտական համակարգի լրիվ բացակայություն ունենք․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Պարոն Սինանյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են, արդեն իսկ ձևավորվել է նոր  կառավարություն։ Ձեր գնահատմամբ՝  սփյուռքում կա՞ վստահություն ձևավորված կառավարության հանդեպ։ 

–Սփյուռքում կա գիտակցում, որ Հայաստանի ժողովուրդը, օգտվելով իր ընտրության իրավունքից, ընտրել է, և արդյունքում կազմավորվել է այս կառավարությունը։ Եթե մինչև ընտրությունների օրը սփյուռքում շատ խառն էին տրամադրությունները, ապա ընտրությունները հստակություն մտցրին այդ ամենի մեջ։ Մենք սփյուռքում տեսնում ենք, որ այն շերտերը, որոնք բացասականորեն սուր էին տրամադրված իշխող կուսակցության հանդեպ, այսօր այդ խմբերը համագործակցության ուղին են բռնել, ինչը գովելի է, և մենք էլ պարզած ձեռքն ընդունում ենք։

-Ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկրներից մեկում՝ Ամերիկայի Միացյալ նահանգներում, վերջերս դեսպան  նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար  Լիլիթ Մակունցը։ Հայաստանում այդ նշանակումը  քննադատության ալիք բարձրացրեց, նշում էին, որ նա չունի դիվանագիտական փորձ։ Ձեր շփումներից ելնելով՝  ինչպիսի՞ն էր արձագանքը Միացյալ Նահանգներում։

-Արձագանքը համարյա նույնն էր, ինչ Հայաստանում, բայց նշանակումը տեղի է ունեցել, դրա համար պատճառներ են եղել։ Հիմա մենք ունենք դեսպան, և ես անձամբ ամեն բանով պատրաստ եմ օգնելու և օգնում եմ։ Ամեն բան պետք է  անենք, որ նրա ինտեգրվելը և աշխատանքային հունի մեջ ընկնելը լինի սահուն։ Վաշինգտոնում շատ բան կա անելու, անհրաժեշտ է, որ նոր դեսպանը զբաղվի իր բուն գործառույթով և ստիպված չլինի ընկնել խոսակցությունների հետևից, որովհետև դրանից օգուտ չկա։

–Ի՞նչ պետք է անի  Հայաստանի նոր կառավարությունը, մասնավորապես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որպեսզի սփյուռքի ներուժը Հայաստանում առավել արդյունավետ կիրառվի։

-Մենք ունենք լրջագույն կադրային խնդիր, պրոֆեսիանալ կարողությունների  խնդիր, աշխատանքային մշակույթի խնդիր։ Այն ամենը, ինչի պակասն ունենք ներսում, չունենք դրսում։ Այդ բացը մենք լրացնում ենք մեր հայրենակիցներին պետությանն ավելի մոտ կապելով և նրանց ներուժը օգտագործելով։ Մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, մեկն էլ մեր «Ի գործ» ծրագիրն է․ ծրագրով եկածներից մոտ 50 տոկոսը մնալու է Հայաստանում, նրանցից 20 տոկոսն էլ մնալու են և շարունակեն աշխատանքը կառավարությունում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սեդա Առաքելյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: