Բարձրագույն դատական խորհրդում ընթացող Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր կրկին հետաձգվեց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեց խորհրդին, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը։ Նա ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար։ ԲԴԽ-ն որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը և քննությունը հետաձգել մինչև սեպտեմբերի 6-ը։ Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը …

