Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել անձնական նախաձեռնությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբացության ղեկավար Դավիթ Արախամիան, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։ «Միակ հիմնավորումը սեփական նախաձեռնությունն է։ Դա բացառապես նրա ցանկությունն է եղել»,- հայտարարել է Արախամիան։ Նրա խոսքով՝ Ավակովը չի դիտարկվում որպես երկրի վարչապետի թեկնածու, սակայն նա կարող է պաշտոն ստանալ պետական հատվածում։ …

