Ադրբեջանական կողմի սադրանքները Սյունիքի սահմաններին գնալով նոր երանգեր են ստանում։ Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը այսօր Factor TV-ին փոխանցեց, որ ստուգումները սկսվել են ավելի վաղ: …

