Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական Խորհուրդը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Ողջյունելով հյուրերին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել Բարոնուհի Քոքսին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին ցուցաբերած վիթխարի օժանդակության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես տարածաշրջանային քաղաքական գործընթացները և այդ համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի անընդունելիությանը։ Փորձ է արվում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնորեն ընդունված կարգավորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներով և ուղղակի ռազմական սպառնալիքով։

Հատուկ ուշադրության է արժանացել Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանը, քննարկվել են Արցախի Հանրապետությանը, ժամանակավորապես տեղահանված անձանց և ռազմագերիների ազատության խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղություններով նախանշվել որոշ ծրագրեր։