Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական գերեզմանոցների պղծման փաստին: Կազմակերպությունը թվիթերի իր միկրոբլոգում նկարներ է հրապարակել ու գրառում արել. «Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը բուլդոզերներով ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշվում է …

