Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում նախորդ օրերի ուժգին քամին ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել գյուղացիներին։ Ավերվել են տների տանիքներ, քամին պոկել է ջերմոցների ծածկերը, արմատախիլ արել կամ վնասել մշակաբույսերը։ Գյուղացիները, մեկը մյուսին հերթ չտալով, պատմում են՝ իրենց մի քանի ամիսների աշխատանքն է ջուրն ընկել։ Ջերմոցատերերը գյուղատնտեսական վարկեր էին վերցրել՝ բերքը վաճառելու և շահույթ ստանալու հույսով։ …

