Լյուքս դասի ավտոշարասյուն և 35․000 դոլարանոց ժամացույց․ էրդողանին ու կնոջը մեղադրում են չափազանց շքեղության համար

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, շքեղության ու անհարկի ծախսերի համար կրկին հայտնվել են քննադատությունների թիրախում։ Մասնավորապես, Նյու Յորք այցի ընթացքում Էրդողանի ավտոշարասյունը ներառել է տասնյակ շքեղ մեքենաներ, որը բնորոշ է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն ու նախագահի չափից դուրս մեծ ծախսերին, գրում է Duvar-ը։

Նախօրեին Էրդողանին Նյու Յորքում նկատել են ավտոշարասյամբ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենաներով, ավտոբուսներով և շտապօգնության մեքենայով։

Այս ամենը քննարկումների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Էրդողանը հաճախ է երթևեկում շքեղ ավտոշարասյուներով, որոնք, ինչպես ենթադրվում է, արտացոլում է նրա կառավարությանը բնորոշ անիմաստ ծախսերը։ Նշվում է, որ 2021 թվականի ֆինանսական տարում նման ծախսերի համար հատկացվել է 9․8 մլրդ լիրա, սակայն օգոստոսին վերջի տվյալներով՝ ծախսերը հասել են 83 մլրդ լիրայի սահմանը։

Բացի այդ, քննադատությունների կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը։ Մասնավորապես, IYİ՝ «Լավ» կուսակցության փոխնախագահ Ահմեդ Էրոզանը պնդում է, որ Էմինե Էրդողանը նախորդ՝ Եթովպիա կատարած այցի ժամանակ կրել է առնվազն 30․000 եվրո (շուրջ 35․000 դոլար) արժողությամբ ժամացույց:

Էրոզանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ տարածվել է լուսանկար, որում Էմինե Էրդողանը կրում է այդ ժամացույցը՝ փորձելով գովազդել իր նոր գիրքը՝ «Իմ ճանապարհորդությունը Աֆրիկա»։ Պատգամավորը նշում է, որ ժամացույցը Chopard’s Happy Diamonds շքեղ ապրանքանիշի շարքից է:

«Chopard Happy Diamonds ձեռքի ժամացույցը ներդաշնակ է Աֆրիկայի աղքատությանը: Եթե նրա ձեռքի ժամացույցը կեղծ չէ, ապա դրա գինը սկսվում է 30․000 եվրոյից», -թվիթերյան իր էջում գրել է Էրոզանը:

Թուրքիայի առաջին տիկինն Աֆրիկա ճանապարհորդությունների մասին իր գիրքն առաջին անգամ ներկայացրել է սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում բացված «Թուրքական տանը»։

Չնայած Էմինե Էրդողանը պնդում է, որ ապրում է հասարակ կյանքով ու մահմեդական արժեքներով, հայտնի է իր բավական թանկարժեք հագուկապով։ 2019 թվականին էլ նա նման քննադատությունների թիրախում էր հայտնվել՝ ամուսնու հետ Ճապոնիա կատարած այցի ժամանակ 50․000 դոլար արժողությամբ Hermes պայուսակ կրելու համար։

Ի դեպ, Թուրքիայի նախագահն իր հերթին Նյու Յորքում ներկայացրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Էմմա Չոբանյան