Հանրապետության 6 մարզի 9 համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կանցկացվեն: Համամասնական կարգով ընտրություններ կլինեն Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։ Բավականին թեժ մրցակցություն է …

