Հայաստանի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը
Հանրապետության 6 մարզի 9 համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կանցկացվեն:
Համամասնական կարգով ընտրություններ կլինեն Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ:  Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։ Բավականին թեժ մրցակցություն է սպասվում  Սյունիքի մարզի Գորիս համայնքում, որն ունի 22262 ընտրողն: 20 367 ընտրող ունեցող Դիլիջանում տեղական իշխանություն ձևավորելու համար կմրցի 5  կուսակցություն։

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետը։ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում իրար հետ կմրցեն անկուսակցական երեք թեկնածուներ։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում  ավագանու վեց թեկնածու է առաջադրվել: Նրանցից քաղաքական պատկանելիություն ունի միայն մեկը, մյուսներն անկուսակցական են: Ֆերիկ համայնքն ամբողջությամբ եզդիաբնակ է, հենց այդ պատճառով համայնքը, որպես ազգային փոքրամասնություններով բնակեցված, չի խոշորացվելու։

Քվեարկությունը կտևի 12 ժամ: Ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն վաղը 08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը:

Նշենք, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։