Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրու երիտասարդական պալատում այսօր բացվեց աշխատանքի տոնավաճառ։ Կազմակերպիչները «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն ու «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնն էին։ «Ադամյան և ընկերներ» կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանն իր ելույթում նշեց, որ այս տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկ հարկի տակ հավաքել են ինչպես գործատուների, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների, …

