ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ին վկայակոչելով՝ գրում են տեղական լրատվամիջոցները։

«Զրույցի ընթացքում Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ և կոչ արել երկու կողմերին՝ դադարեցնել էսկալացիան և տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Բայրամովն ամերիկյան կողմին տեղեկացրել է, իբր, «հայկական կողմի վերջին օրերի սադրանքների մասին»։ Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիմքի վրա։

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել եռակողմ հայտարարությունների իրագործման ու տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի շուրջ։

Հավելենք, որ ավելի վաղ Դոնֆրիդը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Էմմա Չոբանյան