Պետպատվերի հետ կապված խնդիր է առաջացել. բազմաթիվ հիվանդանոցներում քաղաքացիներին հերթագրում են անորոշ ժամանակով և չեն սպասարկում: Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ տեղյակ է խնդրից: «Պատճառը պետական միջոցների ավելի արագ սպառումն է, քան կանխատեսված էր»,- նշեց Թորոսյանը: Նրա հիմնավորմամբ՝ կովիդի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ …

