06 Նոյեմբեր 2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի համանախագահությամբ։ Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների, առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, տեխնոլոգիաների և նորարարությունների, մշակույթի, գիտության, …