Թուրքիայում 6 օտարերկրացի է ձերբակալվել՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով։ Այս մասին հայտնել է թուրքական Hürriyet-ը։ Ըստ պարբերականի՝ ձերբակալվածներից 4-ը Ռուսաստանի, 2-ը՝ Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ կասկածյալները ծրագրել են հարձակում իրականացրել չեչեն ընդդիմադիրների վրա։ Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածները «կարող են ներգրավված լինել միջազգային լրտեսական գործունեության մեջ»։ …

