Մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել եւ լինելու. Ալեն Սիմոնյան

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն ՍիմոնյանԸ ամանորյա ուղերձ է հղել.

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր,

Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը… Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու եւ պայքարելու եւս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ եւ հաղթանակներ:

Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաեւ 2020 թվականի ցավոտ արձագանքը եւ ստիպում մեզ նորից ու նորից ետ նայել եւ վերլուծել մեր 30 տարվա ճանապարհը:

Այո՛, մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետեւանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել եւ լինելու է…

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը իրար ներելու հրաշալի ժամանակահատված է, ուստի եկեք օգտագործենք այս վերջին րոպեները նաեւ միմյանցից ներողություն խնդրելու նպատակով՝ մեր անզգույշ խոսքերի, թերացումների, արված սխալների եւ բացթողումների համար:

Այսօր ես ուզում եմ, որ մենք վստահությամբ նայենք դեպի ապագան, եւ Ամանորն ամենահարմար առիթն է մեր ընտանիքների, հարազատների կողքին լինելու, նրանց բարի խոսքեր ասելու, սեր ու ջերմություն տալու համար:

Սիրե՛ք, շատ սիրե՛ք իրար, բազմապատկե՛ք մեր երկրի անհատական եւ ազգային հաղթանակները: Ամանորը հրաշքների ժամանակ է, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ միասին մենք կարող են հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության եւ հայրենասիրության շնորհիվ…

Թո՛ղ նոր տարին հաղթանակներ ու հաջողություններ բերի մեր երկրին,

Թո՛ղ նոր տարին առողջություն եւ բարեկեցություն բերի մեր ընտանիքներին,

Թո՛ղ նոր տարին երջանկություն եւ ժպիտ բերի հայի աչքերին,

Թո՛ղ նոր տարին խաղաղություն եւ ուրախություն բերի մեզ բոլորիս…

Աստված մեզ պահապան,

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: