Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից: Կառուցված կայանի հզորությունը 10 կՎտ է, որն ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով համայնքում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Ծրագրի արժեքը 10 միլիոն 600 հազար դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորել՝ պետական բյուջեից, …

