Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում «3+3» բանակցային ձևաչափին մասնակցության հնարավորությունը։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցությունների արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպիսին է վրացական կողմի վերաբերմունքը նոր տարածաշրջանային «3+3» խորհրդատվական մեխանիզմի և այս համատեքստում կոնկրետ միջոցառումների …

