Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով. այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Այս օրերին բոլորիս համար լիբանանյան կյանքը դարձել է ահավոր` իր բոլոր երեսներով, սակայն մենք բոլորս մեր կյանքը միասնաբար պետք է շարունակենք` ընտանեկան, հավաքական եւ կազմակերպչական իմաստով»,- նշել է նա:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ «Սփյուռքի տարի» հռչակելը դարձել է հրամայական: Այն ճիշտ ժամանակին արված ճիշտ քայլ է:

«Պետք չէ սակայն բավարարվել հռչակագիրը հրապարակելով, այլ Սփյուռքի հարցը պետք է դառնա մեր մտածումների, մտահոգությունների, տագնապների, խոսքի, կազմակերպչական կյանքի կիզակետում: Այս ամենը ցույց է տալիս, որ Սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի: Վերակազմակերպում, այսինքն` վերանորոգում, վերաշխուժացում, այլ խոսքով՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն»,- նշել է վեհափառը:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպել և հզորացնել Հայաստանի, ժողովրդի ընդհանրական և գերագույն ձգտումների ու շահերի համար: