ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ «hetq.am»-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերնագրով հրապարակմանը, որտեղ նշված է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, նա նաև Միացյալ Թագավորության քաղաքացի չի եղել, այլ Կարիբյան ծովում գտնվող փոքր …

