Դադարեցրե՛ք այս դժոխքը, մի՛ լռեք. աստղերն՝ ընդդեմ Ուկրաինայում պատերազմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեմեր և աղոթքներ, լաց` ուղիղ եթերում, ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորներ․․․ մշակույթի գործիչներն ու շոու բիզնեսի աստղերը չեն դադարում սոցցանցերի իրենց էջերում և այլ հարթակներում անդրադառնալ ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին` կոչ անելով դադարեցնել դրանք և նստել բանակցային սեղանի շուրջ:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ծնունդով ուկրաինացի Լիա Ախեջակովան Ռուսաստանի մշակութային գործիչներին կոչ է արել դատապարտել պատերազմն Ուկրաինայում։

«Ի՞նչ կլինի մեր երկրի հետ բոլոր այս սանկցիաներից հետո, և այն բանից հետո, երբ մենք գժտվեցինք ողջ աշխարհի հետ։ Մենք ատեցեինք Ուկրաինան, չեմ հասկանում՝ ինչի համար, չէ՞ որ մեր ժողովուրդները միասին են պատերազմել, միասին ենք եղել կալանավայրերում։ Երբ կավարտվի այս ատելությունը մեզ շրջապատողների նկատմամբ։ Սա շատ վատ է ավարտվելու»-ասել է նա։
Ուկրաինական ծագումով երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնևան, օրինակ, ինստագրամյան սթորիներում նշում է, որ նույնիսկ ամենավատ երազում չէր կարող պատկերացնել այն, ինչ հիմա է տեղի ունենում։ «Ուկրաինան ձեր լուրերում և Ուկրաինան իրականում բոլորովին տարբեր երկրներ են: Հիշե´ք, մարդկային կյանքն ամենաթանկ արժեքն է: Դադարեցրե´ք պատերազմը»,- գրել է Բրեժնևան:
Ուկրաինացի պրոդյուսեր, կոմպոզիտոր Պոտապը ևս ինստագրամյան էջում Պուտինին կոչ է արել դադարեցնել գործողությունները։ «Ռուսաստանցիներ, խնդրում եմ, դու´րս եկեք, խոսե´ք, բղավե´ք, բայց դադարեցրե´ք այս ամենը»,-գրել է նա:

Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտել են նաև ռուսաստանցի աստղերն ու մշակութային գործիչները:

Ռուս պոետ, սցենարիստ Սեմյոն Սլեպակովը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով գտնել ելք ստեղծված հրեշավոր իրավիճակից և հրաժարվել պատերազմից․ «Ես հասկանում եմ, որ ամեն բան շատ հեռուն է գնացել, բայց դուք կարող եք ինչ-որ բան փոխել, եթե դուք համարեք հրատապ հարց։ Մենք Ուկրաինայի հետ մեկ մշակութային ամբողջություն ենք, և մենք կարիք չունենք միմյանց բացատրել այն, ինչը երբեք չեն հասկանա մեր արևմտյան գործընկերները»։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ռենատա Լիտվինովան էլ ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ «Ո՛չ պատերազմին» գրառմամբ՝ փակելով մեկնաբանությունները ռուսաստանցի հեյթերներից։

«Բառերով չեմ կարող փոխանցել, թե ինչ եմ զգում: Ինչպե՞ս է այս ամենը հնարավոր: Պատերազմն արդարացում չի կարող ունենալ:
Ո´չ պատերազմին»,-ինստագրամյան իր էջում գրել է շոումեն, հաղորդավար Մաքսիմ Գալկինը:

Պատերազմական գործողությունները դատապարտողներին զուգահեռ եղան նաև ռուսաստանցի հայտնիներ, որոնք արդարացնում են Ռուսաստանի գործողությունները: Օրինակ`երգիչ Նիկոլայ Բասկովը ինստագրամյան էջում գրել էր. «Ռուսաստանը պատերազմներ չի սկսում, այլ դրանք ավարտում է»: Ռուսաստանի գործողություններն արդարացնող հայտարարություններով հանդես են եկել նաև ռեժիսոր Նիկիտա Միխալկովն ու Օլեգ Գազմանովը: Նրանց բոլորին Ուկրաինայում հեռակա կերպով կալանավորելու որոշում են կայացրել:

Ուկրաինային և նախագահ Վլադիմիր Զելենսկուն սատարող հրապարակումներ և կոչեր են արել համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: Դերասաններ Բենեդիկտ Քեմբերբեջը, Խավիեր Բարդեմը և Ռոբերտ Պատինսոնը տարբեր միջացառումների ժամանակ առիթը բաց չեն թողել և անդրադարձել են իրենց իսկ ձևակերպմամբ այն սարսափին, որի մեջ ապրում է Ուկրաինայի խաղաղ բնակչությունը:

Երգչուհի, Գրեմմիի բազմակի դափնեկիր Բիլի Այլիշը ինստագրամյան իր էջում ահազանգել է այն մասին, որ Ուկրաինայում երեխաները խաղաղության կարիք ունեն: Բրիտանացի երաժիշտ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնն էլ հրապարակել է Ուկրաինայի դրոշը.«Մեր սրտերը Ուկրաինայի ժողովրդի հետ են, որը արժանի չէ այս սարսափը վերապրելուն: Այս ավերիչ ժամանակներում մենք հանդես ենք գալիս Ուկրաինայում բռնությունը և տառապանքը դադարեցնելու կոչով»,-ինստագրամյան էջում գրել է նա:

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին էլ գրել է, որ աղոթում է Ուկրաինայի համար և որ իր թիմը անում է հնարավորը` Ուկրաինայի փախստականներին օգնելու ուղղությամբ:

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին Միլանում իր հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել է քար լռության ներքո` այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերվող ագրեսիային: Ուկրաինային աջակցում են նաև ամբողջական կոլեկտիվներ, օրինակ` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է Ուկրաինայի օրհներգը, նույնը արել է Նյու Յորքի Մետրոպոլիտենը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան