09 Նոյեմբեր 2021 | 23:57
Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա
Այսօր Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցից վնասվել է նախկին զինծառայողներից մեկի տրակտորը։ Սադրանքը իրականացվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու պահին: Բարեբախտաբար, կրակոցներից վնասվել են միայն տրակտորի ապակիները, իսկ տրակտորիստը` Թաթուլ Ասատրյանը, կարողացել է անվնաս փախչել: Այս մասին Factor TV-ին պատմեց նրա համագյուղացիներից մեկը: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի զինծառայողի կրակոցից սպանվել և հրազենային …