Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրաքի հյւսիսային էրբիլ քաղաքի ուղղությամբ՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել,  հայտնել են Իրաքի պաշտոնյաները: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռներ են արձակվել քաղաքի ուղղությամբ հարևան Իրանից, այս մասին տեղեկացնում է AP-ն։

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաները տարբեր մեկնաբանություններ են տվել հարվածի և դրա պատճառած վնասի վերաբերյալ: Ըստ ԱՄՆ ներկայացուցչի՝  ԱՄՆ կառավարության որևէ հաստատություն չի վնասվել, և որ որևէ նշան չկա, որ թիրախը հյուպատոսության շենքն է, որը նոր է և ներկայումս չբնակեցված:

Իսկ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ մի քանի հրթիռներ խոցել են ԱՄՆ հյուպատոսարանը, և որ այն եղել է հարձակման թիրախը: Ավելի ուշ, Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռներից ոչ մեկը չի խոցել ԱՄՆ-ի օբյեկտը, սակայն համալիրի շրջակա տարածքները հրթիռակոծվել են:

ԱՄՆ պաշտոնյաները չեն կարողացել հաստատել հրթիռի տեսակը, միջադեպը հետաքննում են Իրաքի կառավարությունը և Իրաքի տարածաշրջանային ղեկավարությունը: ԱՄՆ-ը դատապարտել է«աղաղակող հարձակումը Իրաքի ինքնիշխանության դեմ և բռնության դրսևորում», ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Հարձակումը տեղի է ունեցել սիրիական Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարվածից մի քանի օր անց, որի հետևանքով սպանվել են «Իրանի հեղափոխության պահապանների կորպուս»-ի երկու անդամներ:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր չորեքշաբթի հարձակումը և խոստացել է վրեժ լուծել: