ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի թեկնածուի քննարկման հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է 1999-2002 թթ. պատգամավոր Մանվել Բադալյանի թեկնածությունը: Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Մանվել Բադալյանի թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի պաշտոնում: Մանրամասները՝ տեսանյութում:

