Քաղհասարակության կազմակերպությունները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ։ Զեկույցը՝ ստորև․

«Հետևելով ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբի առաջարկին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել և համապարփակ զեկույց են ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ․-ի Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների կիրառման վերաբերյալ։

Այս զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ մի խումբ իրավապաշտպանների կողմից, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացված դաշտային աշխատանքների շրջանակում ձեռքբերված ապացույցների հիման վրա: Ներկայացված ապացույցները վկայում են, որ սիրիացի վարձկանները Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան արցախահայության դեմ կռվելու համար, և նրանք մարտական գործողություններին մասնակցել են՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով, ինչը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Այս բոլոր ապացույցները փաստագրված են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ» փաստահավաք զեկույցում, որը պատրաստվել է քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից։

ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ներկայացված զեկույցում քաղհասարակության կազմակերպությունները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում վարձկանների կիրառման զոհ են դարձել ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, որոնք չեն կարողացել լքել մարտական գործողությունների վայրերը։

«Արմենաֆոբիայի և հայերի դեմ ատելություն տարածելու պաշտոնական Բաքվի քաղաքականությունը գործնականում բացառում է Ադրբեջանի կողմից վարձկանների կիրառման հետևանքով տուժածների իրավունքների պաշտպանության համար միջոցներ փնտրելու բոլոր հեռանկարները»,- նշել են քաղհասարակության կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբին հասցեագրված զեկույցում։

Կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների հավաքագրման և տեղակայման փաստերը թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ այլ հակամարտությունների կոնտեքստում, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել սիրիացի վարձկանների հավաքագրման, տեղակայման պլանավորման և իրականացման մեջ։

Քաղհասարակության անդամները նաև առաջարկել են զեկույցում տեղ գտած տեղեկությունը փոխանցել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին և Թուրիքային, վարձկաններ կիրառած այլ երկրներին պատասխանատվության և արդարադատության կանչելու համար։

Քաղհասարակության ներկայացուցիչները նաև մտահոգիչ են համարել ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից Ադրբեջանի կեղծ պնդումները կառույցի հայտարարության մեջ զետեղելու փաստը և ընդգծել, որ երկու կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ տվյալ կառույցը և մյուս միջազգային կազմակերպություններն ավելի են խորացնում անպատժելիության մթնոլորտն ու սահմանափակում զոհերի համար փոխհատուցման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Զեկույցը պատրաստել և ներկայացրել են

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն,

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,

Հանրային լրագրության ակումբը,

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը,

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն