Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել …

