Ադրբեջանը դեկտեմբերի 4-ին հայկական կողմին է փոխանցել տասը հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայկական կողմը գերեվարվածներին վերադարձրել է ականապատ քարտեզների դիմաց: Փոխանակումն իրականացվել է ռուսական կողմի միջնորդությամբ: Նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով հայկական կողմից գերեվարվածների վերաբերյալ մինչև հիմա պաշտոնական աղբյուրները ճշտված տեղեկություն …

