Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ կիրակի օրը, Ֆրանսիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։

CNN-ի հաղորդմամբ՝ երկրի բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Եթե ​​նրանցից ոչ մեկը չստանա քվեաթերթիկների 50%-ից ավելին, ապա առաջին երկու թեկնածուները «միմյանց կհանդիպեն» ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլի ժամանակ: Կայքը նշում է, որ երկրորդ փուլը երաշխավորված է, քանի որ մինչ այժմ Ֆրանսիայի նախագահի ոչ մի թեկնածու չի հաղթել առաջին փուլում:

Մակրոնը ձգտում է դառնալ Ֆրանսիայի առաջին նախագահը, ով վերընտրվել է 2002 թվականի Ժակ Շիրակից հետո։ Նա նաև ամենաերիտասարդ թեկնածուն է։ Թեկնածուների թվում կա չորս կին։

Ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը, հարցումների համաձայն, երրորդ վարկանիշն ունի Մակրոնից հետո: Գործող նախագահի մրցակիցներից են նաև ևս մեկ ծայրահեղ աջակողմյա թեկնածու Էրիկ Զեմուրը և պահպանողական Վալերի Պեկրեսը։ Նրանք երկուսն էլ նախընտրական շրջանում այցելել էին Հայաստան, Պեկրեսը՝ նաևԱրցախ։

Առաջին փուլում առաջադրված թեկնածուների թվում են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, բնապահպան կանաչների թեկնածու Յաննիկ Ժադոն և այլք։

Ընտրացուցակներում, ըստ վիճակագրության, գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։