Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը: …