Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, ծանր վիրավորանքի՝ 3, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դիակը կամ թաղման …

