Փաշինյանի արձագանքը իր հրաժարականի պահանջին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. ներկա են նաև նախորդ օրերին նիստերը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորները:

«ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա այդ մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում»,-նիստի սկզբում պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի հարցին, այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը. սա՝ առաջինը. եկեք սա արձանագրենք»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է հետևյալը.

«ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը դրա համար կա պայման, պետք է համաձայնվենք, որ ԼՂ-ը լինի ԼՂ ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում:

Խոսում եք նշաձողերի մասին: Ես ուզում եմ հիշեցնել Ձեզ, պարոն Ռուստամյան, ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ որ նաև Ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք Կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մարդրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ անց շատ կարևոր բացահայտում է անելու:

Մանրամասները՝ տեսանյութում: