Վրացական Georgian Airways ավիաընկերությունը վաճառվում է 150 մլն դոլարով։ Տեղեկությունը տեղադրված է վրաց-ամերիկյան Business Brokerage ասոցիացիայի կայքում, որի հիմնադիրը ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան է, փոխանցում է Aliq media-ն։ Վերջինս հայտնել է, որ աշխատում է ավիաընկերությունում միջազգային ներդրող ներգրավելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ 30 կամ 50 տոկոսով ավիաընկերությունը ձեռք բերի Վրաստանի կառավարությունը։ Հունվարի 11-ին …