Ուկրաինայի ԱԳ նախարարությունը ռուսական ուժերին մեղադրել է 2389 ուկրաինացի երեխայի անօրինական կերպով Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու մեջ։ Նրանք մարտի 19-ին դուրս են բերվել Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից, գրել է գերատեսչությունը Facebook-ում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Խաղաղ բնակչության բռնի տեղափոխումն ագրեսոր պետության տարածք, մասնավորապես՝ երեխաների, առևանգման նշաններ ունի։ Նման գործողությունները միջազգային իրավունքի, …