Ժամկետայինների հետ քննարկվել են միջանձնային հարաբերություններին վերաբերող հարցեր. ՊՆ
Օգոստոսի 12-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները հանդիպել են զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հետ, հայտնում են ՊՆ-ից:
Քննարկվել են զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը, զինծառայողների իրավունքներին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին վերաբերող և բազմաբնույթ այլ հարցեր։