Դիլիջան համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները: Մեկնարկել են Մյասնիկյան փողոցի շուրջ 2500մ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: «Շինարարական աշխատանքների հետ կապված հնարավոր է ճանապարհի երթևեկելի գոտու անանցանելիություն, ուստի խնդրում ենք հարկ եղած դեպքում Մյասնիկյան փողոցը շրջանցել Հակոբջանյան փողոցով»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

