«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։

