Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ՀՀ-ի հարցով․ Վերիշենում տուն է ավերվել հրթիռներից․ Լուրեր
Քաղաքականություն
13.09.2022 | 14:45- Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հետ։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը իրավիճակի հարցով դիմել էր Ռուսաստանին, ՄԱԿ ԱԽ-ին և ՀԱՊԿ-ին։
- Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սյունիքի Վերիշեն գյուղի տներից մեկը՝ ադրբեջանական հրթիռներից ավերված։ Թաթոյանը հայտնել է, որ գյուղը հրթիռակոծվել է։ Հրթիռներից մեկը հարվածել է տանը, երկուսը ընկել են դրա հարևանությամբ։
- ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել: Հայտարարության մեջ չի նշվել, որ Ադրբեջանն է սկսել հարձակումը։

