ԱՄՆ Պետքարտուղարությունը «խորապես անհանգստացած է ու հիասթափված» Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատազրկման դատապարտելու՝ թուրքական դատարանի որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, գրում է Reuters-ը։ «Այս անարդար դատավճիռը հակասում է մարդու իրավունքների հարգման, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայության սկզբունքներին: Մենք մնում ենք խիստ անհանգստացած Թուրքիայում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական և բիզնես առաջնորդների …

