Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

