ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել Ուկրաինային

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն շուրջ 120 միլիարդ դոլարի (112 միլիարդ եվրո) ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն են տրամադրել Ուկրաինային։ Նման տվյալներ է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսում։

Գրեթե մեկ տարի առաջ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցներ աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային, ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ դրանում Միացյալ Նահանգներն «անփոխարինելի դեր» է խաղացել որպես ամենամեծ դաշնակից:

Եվրոպական դաշնակիցները և Կանադան նույնպես մեծացրել են օգնությունը․ միասին նրանք տրամադրել են ամբողջ աջակցության կեսից ավելին՝ տրամադրելով տանկեր, առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ ռազմական տեխնիկա։

Բացի այդ, եվրոպական երկրներն ընդունել են գրեթե 5 միլիոն ուկրաինացի փախստականների, աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել և հրաժարվում են ՌԴ գազից և նավթից, շարունակել է Ստոլտենբերգը։ Նրա կարծիքով՝ նման գործողությունները ցույց են տալիս, թե «որքան շատ կարող են անել», երբ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան «ուս ուսի կանգնած են»։

Տաթև Ֆռանգյան