Դեկտեմբերի 26-ի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը Սարատովի մարզի Էնգելս ռազմական ավիաբազային մոտենալիս խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ից, գրում է Meduza-ն։ Գերատեսչության հաղորդմամբ՝ անօդաչուի բեկորների անկման հետևանքով մահացու վիրավորում է ստացել երեք զինծառայող։ Նշվում է, որ բազայի ինքնաթիռները չեն վնասվել։ Գիշերը սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Էնգելսում հերթական պայթյունի մասին։ Օգտատերերը տեսանյութեր …

