Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Յուվենթուս»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջեց նվազագույն հաշվով: «Յուվենթուս»-ի միակ գնդակը 23-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Կոստիչը: «Ինտեր»-ին այդպես էլ չհաջողվեց փրկել խաղը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա …

