Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մեջլումյանն ու Դալլաքյանը ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ մամուլի խոսնակը չպարզաբանեց, ասաց՝ ավելի ուշ կոմիտեն հաղորդագրություն …

