31 Մարտ 2022 | 18:32
ԲԴԽ-Դատախազություն «փոխհրաձգության» հետքերով․ ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկումը ձգձգվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգը չի գործում արդեն շուրջ 8 ամիս․ օրեր առաջ տարածված տեղեկատվությունը դատաիրավական ոլորտի մասնագետների մոտ հույս արթնացրեց, որ վերագործարկումը մոտ է։ Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարեց, որ համակարգի առգրավված «բանալիները» վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Նշենք, որ խոսքը, որպես այդպիսին, ոչ թե ֆիզիկական իմաստով բանալու, այլ շահագործման թույլտվության մասին է։ «Հաշվի …