Մեր ինտելեկտուալ ցածր մակարդակը, մտածողության կորուստը հավասար է Արցախի կորստին. Հենրիկ Էդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Մենք շատ ենք կապված անցյալի հետ, վախենում ենք նոր կյանք ապրելուց, մեզանում կա նոստալգիա, անցյալի պաշտամունք, մինչդեռ մենք չպետք է ապրենք անցյալի մեջ, այլ անցյալը պետք է ապրի մեր մեջ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Հենրիկ Էդոյանը՝ հավելելով, որ մեր ժողովրդին պետք է ժամանակակից քաղաքային մտածողություն, և մեր արվեստը պետք է դաստիարակի քաղաքային մարդու:

Նա անդրադառնում է նաև Արցախի կորստին՝ դա որակելով դա աղետ. «Ներքին ինտելեկտուալ լարում է պետք`հասկանալու, թե մեզ հետ ինչ տեղի ունեցավ: Մենք «ջունգլիներից» պետք է դուրս գանք: Մեր ինտելեկտուալ ցածր մակարդակը, մտածողության կորուստը հավասար է Արցախի կորստին: Մեր ժողովրդի մեջ մեծ ուժ, պոտենցիալ կա, բայց անհրաժեշտ է, որ ազատվենք կեղծ արժեքներից ու պաթոսից»:

Խոսելով արվեստի, գրականության մասին՝ Հենրիկ Էդոյանը նկատում է, որ գրականությունը մեզանում և աշխարհում որևէ ազդեցություն չունի հասարակական կյանքի վրա։

«Այն օրակարգ չի թելադրում: Մշակույթը, կուլտուրան անհատական պլանով են աշխատում: Մեզ մոտ մարդիկ իրար չեն հանդուրժում, մարդկային զգացմունքները նահանջ են ապրել, դա հոգևոր մեծ անկում է: Ամենուր մատերիալիզմ է ու մերկանտիլիզմ»,- ասում է նա:

Հենրիկ Էդոյանն անդրադառնում է նաև հայկական մեդիայով հրամցվող երաժշտությանն ու սերիալներին. «Ռաբիսը մեզանում դարձել է կենսակերպ, սիրային երգ են երգում՝ զզվելդ գալիս է: Ճաշակի սոսկալի անկում կա: Սերիալներն էլ սարսափելի են. այնտեղ մարդիկ անընդհատ իրար վրա գոռում են, ինչպե՞ս կարելի է այդքան պրիմիտիվ ու էժանագին լինել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան