11 դասագիրք այդպես էլ չհասավ դպրոց․ աշակերտները մնացել են պատճենների ու հին դասագրքերի հույսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Հայաստանի հանրակրթական դպրոցներում մի շարք առարկաների գծով դեռևս չկան դասագրքեր։ Բանն այն է, որ նախորդ տարվա ընթացքում մի քանի դասագրքերի մրցույթում կա՛մ հայտ ներկայացնողներ չեն եղել, կա՛մ հաղթողներ։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և և 7-րդ դասարաններում մի շարք առարկաների գծով նոր դասագրքեր չկան։ Երեք դասարաններում էլ առկա չէ «Ռուսաց լեզվի» դասագիրք, 5-րդ-ում՝ «Իմ հայրենիքը» առարկայի դասագիրք, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ «Ֆրանսերենի» և «Կերպարվեստի» դասագիրք, 7-րդ դասարանում՝ «Գերմաներենի», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտության», «Արվեստի» դասագիրք։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մատնանշում է այն գործոնները, որոնց պատճառով դասագրքերն այդպես էլ չհասան դպրոց։ Առաջինը, ըստ նրա, սուղ ժամկետներն էին․ հեղինակները չհասցրին մի քանի ամսում դասագիրք կազմել։ Մյուսը, փորձագետի դիտարկմամբ, ֆինանսական կողմն է։ Մրցույթի մասնակիցներին չեն գրավել ցածր հոնորարները։

Տավուշի մարզում փորձարկված նյութերի պատճենահանումը նախարարությունը դրել է դպրոցների ուսերին։ Փորձագետը հարցնում է՝ արդյո՞ք դպրոցները ֆինանսական միջոցներ և ժամանակ ունեն այդ գործառույթն իրականացնելու համար։

Թամարա Սարգսյանը հավաստիացնում է՝ նախարարությունը դպրոցներից ֆինանսական հարցերով դժգոհություններ չի ստացել։ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ խնդրահարույց է նաև հին դասագրքերի կիրառումը․ դրանք մեծ մասամբ հնամաշ են, բովանդակային առումով էլ չեն համապատասխանում նոր չափորոշիչներին։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, որ նշյալ դասագրքերի ստեղծման մրցույթները հայտարարվել են նախորդ տարվա սեպտեմբերին։ Շուրջ 7 ամսում դասագրքերը պետք է փորձաքննություն անցնեն, ապա՝ տպագրվեն։ Նախարարությունում ակնկալում են, որ դասագրքերը, որոնք դեռ չեն կազմվել, գալիք ուսումնական տարում կլինեն դպրոցականների սեղանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան