19 Նոյեմբեր 2018 | 11:13
Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա և այդպես էլ պիտի լինի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է: Առաջինը վարչապետն այցելեց Մարտունի քաղաք, մասնակցեց դպրոցի բացմանը, ապա նաև Մարտունու օրվան նվիրված տոնակատարությանը: Վարչապետը շնորհավորեց մարտունեցիներին. «Շնորհակալություն ձեզ, ձեր համառության, ձեր աշխատասիրության համար»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրություններին ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսքը չի այլևս որոշիչ, այլ ժողովրդինը: Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ …