21 Հունվար 2020 | 19:39
Դուք պրովոկատոր եք, դուք հարց մի տվեք․ լարված իրավիճակ Արարատի անասնաբույծների հետ հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզպետարանում անասնաբույծների, մարզպետ Գարիկ Սարգսյանի և պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Ներկաներից մեկը ցանկացավ հարց տալ պատգամավորին, Ռուստամ Բաքոյանը, սակայն, թույլ չտվեց՝ հայտարարելով. «Դուք հարց մի տվեք, դուք պրովոկատոր եք»: Ի վերջո, իրադրությունը հանդարտվեց, և անասնաբույծները շարունակեցին իրենց հուզող հարցերն ուղղել պատգամավորին: Մանրամասները՝ տեսանյութում: