Հեղաշրջման վտանգ կա երկրում, հետևաբար՝ Փաշինյանը չի գնում Ռուսաստան․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած օրեր առաջ հաստատել էր իր մասնակցությունը Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին, այսօր Վլադիմիր Պուտինին հղած նամակում գրել է, որ չի կարողանա մասնակցել այդ միջոցառումներին։ «Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը»,- հիմնավորել է վարչապետը։ Ըստ Ձեզ՝ կայի՞ն քաղաքական պատճառներ, որոնք չեղարկման պատճառ կարող էին դառնալ։

– Իհարկե, կորոնավիրուսի տարածման վտանգը բավականին մեծ է, բայց հաշվի առնելով, որ մեկ շաբաթ, տասը օր առաջ ևս փոքր չէր այդ վտանգը, կարծում եմ, որ կա քաղաքական պատճառ։ Բառացիորեն այսօր մի քննարկման ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ այս վիճակում թողնել երկիրն ու գնալ Մոսկվա, որտեղ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա իր այցը, սխալ է։ Իրենք պարզապես կարող էին և առնվազն մի քանի ժամով մեկուսացնել, նա հայտնվեր մի իրավիճակում, որ կապի միջոց չունենար, ինչը կլիներ հրահանգ Հայաստանում որոշակի գործողությունների։ Կարծում եմ՝ ճիշտ է արել, որ չի գնում, քանի որ երկրում ստեղծված է հեղաշրջման վտանգ և այն իրավիճակը, որ, ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի անձից է կախված, և դա վարչապետն է, նրա ներկայությունը պետք է, որովհետև վարչապետի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

– Դուք հեղաշրջման վտանգի մասին խոսեցիք, մենք գիտենք, որ Հայաստանում պրոռուսական ուժերի համախմբում է գնում, և դրանք հիմնականում ընդդիմադիր դաշտն են զբաղեցնում և Փաշինյանի հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Սա ինչքանո՞վ կարևոր իրադարձություն կամ գործոն է, որովհետև Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցն է այս պահին կարևորներից մեկը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն է ազատվում կալանքից, որը ևս ռուսական հետաքրքրությունների տիրույթի գործիչ է։

– Որ նշում էի վտանգավոր գործոններ, նաև այդ երկուսին նկատի ունեի, որովհետև ակնհայտ է, որ Ծառուկյանն իր սեփական կամքով նման գործողությունների չէր գնա։ Ինքը ոնց որ այս երկու տարին խելոք նստած էր, էլի էր նստելու տեղը։ Այն, որ անցավ հարձակման իշխանության դեմ և սկսեց իշխանությանը մեղադրել ճիշտ ու սխալ բաների մեջ, նշանակում է՝ իրենից ավելի ուժեղ և թափով ուժ նրան հրահանգ է տվել։ Ծառուկյանն այն գործիչը չի, որ սեփական կամքով մտածի սեփական հայրենիքի մասին։ Նա շատ լավ էլ այդ հայրենիքը թալանել է, թալանելու է, եթե հնարավորություն ունենա։ Այստեղից հետևություն՝ այն ուժերը, որ հեղաշրջում էին նախապատրաստում, այսօր դեռ պատրաստում են, ինչի մասին ես ամիսներ առաջ էի ասել։ Բնականաբար, նաև Քոչարյանին բաց թողնելը վտանգավոր գործոն էր։ Հետևաբար, այսօր գնում է ռուսական ամբողջ ռեսուրսների օգտագործումը։ Ծառուկյանն ու Քոչարյանը Ռուսաստանի ամենավերջին հույսերն են։ Իրենք, ամենայն հավանականությամբ, չեն հաջողելու, Ռուսաստանը ստիպված հաշտվելու է այն մտքի հետ, որ Հայաստանի ժողովուրդը, թեկուզ և փողոցի միջոցով, ընդունակ է իշխանություն փոխել, ինչը Պուտինի համար սկզբունքորեն անընդունելի է, բայց կհաշտվի դրա հետ, եթե մենք կարողանանք հաջողությամբ հեղաշրջումը կանխել։

– Օրերս տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից մեկը կարելի է համարել ԲՀԿ պատգամավորների ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը, ինչպես նաև այն, որ պրոռուսական ուժերը համատեղ փաստաթուղթ են մշակում, որպեսզի գործողությունների անցնեն։ Ինչքանո՞վ է հավանական, որ այդ ուժերը փորձեն գնալ Ձեր նշած գործողություններին։ Բացի այդ, հեղաշրջման համար անհրաժեշտ պիտի լինի ուժային կառույցների աջակցությունը։ Արդյո՞ք նրանք ունեն այդ աջակցությունը։

– Սա շատ հիշեցնում է 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում կայացած Արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ խոսք էր գնում Հայաստանում իշխանությունը տապալելու և Հայաստանը պրոլետարական ժողովուրդների գիրկը վերադարձնելու մասին։ Նույն բանն է, պարզապես Երևանում են գործում Բաքվի փոխարեն։ Դեսպանի հանդիպումը ԲՀԿ-ի ու մյուսների հետ այս շարքից է։ Սրանք բազմաճակատ քայլեր են, իրենք «վա բանկ» են գնում։ Իսկ ինչքանո՞վ կհաջողվի, կարծում եմ, որ չի հաջողվի, որովհետև ամենակարևորը՝ Հայաստանի բանակը քաղաքականապես չեզոք է։ Նա չի միջամտի, իսկ մյուս ուժայիններն այդքան ուժ չունեն, որ ժողովրդի դեմն առնեն։ Ես անձամբ բազմաթիվ անգամներ եմ քննադատել Նիկոլ Փաշինյանի սխալները, էլի դա կանեմ, բայց դա ինձ չի արգելելու նրա կողքին կանգնել, աջակցել և դիմակայել դրսից գործող ու հրահրվող տարբեր ուժերին։ Ինձ համար հայկական պետականությունն ու ինքնիշխանությունը կարևոր բաներ են։ Սա Ռուսաստանի վերջին փորձն է, բացահայտ մտել են խաղի մեջ, ոչինչ չեն խնայում և գործողությունների անցնելու են, բայց ուժայինները նրանց չեն աջակցելու, իսկ ժողովրդի աջակցությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի կողմը։

– Այսինքն, պարո՛ն Պապյան, Ձեր մեկնաբանությունից ճի՞շտ ենք եզրակացնում՝ վարչապետը չի գնում Ռուսաստան, որպեսզի անձա՞մբ իրավիճակի տերը լինի, որովհետև ուժային կառույցների նոր ղեկավարներ են նշանակված և փաստացի, կարծես թե, նրանք ավելի վստահելի անձինք են, քան նախորդները։ Վարչապետն էլ այդ մասին ակնարկեց վերջերս ասաց՝ իր համար բավականին կասկածելի էր, որ կոռուպցիոն գործերի քննությունը դանդաղ էին ընթանում այդ ղեկավարների օրոք։

– Միանշանակ է, որ ուժային կառույցների նոր ղեկավարները շատ ավելի հավատարիմ են, ինչքան էլ մենք այդ նշանակումներում թերություններ փնտրենք։ Ասում են՝ մեկը երիտասարդ է կամ մյուսը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է։ Դրանք այլ դեպքերում, գուցե, բացասական կլինեին, բայց հիմա դրական են։ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը ոգևորելու է։ Հիշեք՝ ոնց մեկուսացրին Գորբաչովին, երբ որևէ արտաքին կապ չուներ աշխարհի հետ և չէր կարող ազդել երկրի ճակատագրի վրա։ Իսկ ո՞վ է բացառում, որ Փաշինյանին նույն ճակատագիրը Մոսկվայում չէր սպառնա։ Փաշինյանը, լինելով Հայաստանում, ցանկացած պարագայում, մի «լայվը» բերելու է նրան, որ մարդիկ դուրս են գալու փողոց և կանխելու են հեղաշրջման իրականացումը։ Հետևաբար, իր մնալը ես համարում եմ ճիշտ և հանուն պետության։

– Ձեր գնահատմամբ՝ հեղափոխությունից հետո Ռուսաստանը խմբագրե՞լ է իր մոտեցումները և հարաբերությունները առ Հայաստան և Հայաստանի իշխանությունները։

– Ի սկզբանե Պուտինը չի ընդունել Հայաստանում Փաշինյանի իշխանության գալը։ Չի ընդունել ոչ թե քաղաքականությունից ելնելով, որ այն չի բավարարում ինչ-որ ձևով, այլ չի ընդունել, որ նախադեպ չստեղծի, չլինի մի իրավիճակ, երբ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և իր մարդուն բերել իշխանության։ Եթե վերցնում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքկանությունը, այն ավելի պրոռուսական է, քան նույնիսկ Սերժ Սարգսյանինը, բայց էլի դա Պուտինի համար ընդունելի չի, որովհետև չի կարելի նախադեպ ստեղծել։ Այդ քաղաքականությունը չի փոխվել երկու տարում։ Ռուսաստանի՝ այս երկու տարվա քայլերը Հայաստանում ուղղված են ժողովրդի դժգոհությունը գեներացնելուն, հայկական քաղաքական դաշտ տարբեր խաղացողների ներմուծելուն և դրա միջոցով Հայաստանում հեղաշրջում՝ հակահեղափոխություն իրականացնելուն։ Դա իր գագաթնակետին է հասնում այս օրերին, դրա համար էլ հանգուցալուծումը սա է՝ պիտի ավելի զգոն ու պատրաստ լինենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան